Մեր կազմակերպությունն իրականացնում է աշխատանքային նախագծերի, տեխնոլոգիական և ծրագրային փաստաթղթերի ուսումնասիրություն և դրա հիման վրա կատարում նախագծվող օբյեկտների շինարարության և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ): ՇՄԱԳ-ը ներառում է`

-ելակետային իրավիճակի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում նաև չափումների և անալիզների անցկացում,

– նախատեսվող տեխնոլոգիական գործընթացների բոլոր փուլերի, ներառյալ կոնսերվացիայի և դեմոնտաժի`շրջակա միջավայրիև մարդկանց առողջության վրա ազդեցության որոշում,

– այլընտրանքային տարբերակների վերլուծություն,

– շրջակա միջավայրի վրա ազդեցության արդյունքում առաջացած տնտեսական վնասի հաշվարկում,

– բնապահպանական կառավարման և մշտադիտարկումների (մոնիտորինգի) ծրագրերի մշակում: