Մեր կազմակերպությունն իրականացնում է աշխատանքային նախագծերի, տեխնոլոգիական և ծրագրային փաստաթղթերի ուսումնասիրություն և դրա հիման վրա կատարում նախագծվող օբյեկտների շինարարության և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ): ՇՄԱԳ-ը ներառում է`
-ելակետային իրավիճակի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում նաև չափումների և անալիզների անցկացում,
– նախատեսվող տեխնոլոգիական գործընթացների բոլոր փուլերի, ներառյալ կոնսերվացիայի և դեմոնտաժի`շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա ազդեցության որոշում,
– այլընտրանքային տարբերակների վերլուծություն,
– շրջակա միջավայրի վրա ազդեցության արդյունքում առաջացած տնտեսական վնասի հաշվարկում,
– բնապահպանական կառավարման և մշտադիտարկումների (մոնիթորինգի) ծրագրերի մշակում: